Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից հայտնում են՝
ԱՄՆ կառավարության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված ֆինանսական միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի շրջանակում Վարդենիս համայնքը 3 գյուղատնտեսական անվավոր տրակտոր և 2 խոտի մամլիչ հակավորիչ է ստացել՝ 49 400 000 դրամ ընդհանուր արժողությամբ։
Տեխնիկան համայնք է հասել այսօր՝ հուլիսի 27-ին, և կնպաստի Վարդենիս համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա համայնքային բյուջեում կուտակել խնայողություններ, որոնք էլ կծառայեն օրակարգային այլ խնդիրների լուծմանը։
ՀՀ կառավարությունը Հայաստանին նվիրաբերված միջոցները համայնքներ ուղղելով՝ նպատակ ունի նպաստել Հայաստանի միավորված համայնքների կայուն և համաչափ զարգացմանը։
Մեկ շաբաթ առաջ էլ նույն ծրագրով համայնքին է հատկացվել 1 մինիամբարձիչ՝ համալրող գործիքներով՝ 26 000 000 դրամ արժողությամբ։