Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական մշտադիտարկման այցն են կատարել Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ: Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
ՄԻՊ ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովության և այլ իրավունքների պաշտպանության առկա վիճակը, պահման ընդհանուր պայմանները, մասնավորապես` ժամանցի կազմակերպման և առօրյային առնչվող հարցերը։
Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել հաստատության ղեկավար կազմի և երեխաների հետ:
Արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանը հանդես է եկել համապատասխան առաջարկություններով: