ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան լրատվամիջոցները երբեմն չեն հրապարակում իր հայտարարությունները, մինչդեռ գրում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։
«Երբեմն արևմտյան լրատվամիջոցները հանդես են գալիս որպես ռեզոնատոր ռուսական դիսկուրսի համար,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը Cadena SER ռադիոկայանին: «Լավրովը գնում է Աֆրիկա՝ ասելու, որ խնդրի մեղավորը եվրոպական պատժամիջոցներն են, և ամբողջ արևմտյան մամուլը կրկնում է սա: Ես գնում եմ Աֆրիկա՝ հակառակն ասելու, ոչ մի լրատվամիջոց չի նշում այդ տեղեկությունը»,- շեշտել է նա։
«Վերջերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Աֆրիկյան միության գագաթնաժողովում էր՝ բացատրելու ԵՄ դիրքորոշումը: Ես չտեսա արևմտյան մի թերթ, մի լրատվամիջոց, որն անդրադառնար դրան,- հավելել է Բորելը։ - Թշնամուն, հակառակորդին լսելու որոշակի միտում կա»,- վրդովվել է եվրոպացի դիվանագետը: