Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 26-ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը, որին չեխական կողմից ներկա են գտնվել Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը, Պատգամավորների պալատի անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ժաչեկը, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ֆիշերը, Սենատի ԵՄ հարաբերությունների կոմիտեի նախագահ Դավիդ Սմոլյակը և ԱԳ փոխնախարար Յարոսլավ Կյուրֆյուրստը։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջը: