Պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում շարունակվում են բազմաբնակարան շենքի նորոգման աշխատանքները՝ տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Իրականացվում են արտաքին հարդարման, պատուհանների տեղադրման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է «Ռաֆ Էլիտ» ՍՊ ընկերությունը: