Հուլիսի 26-ին մեկնարկել է «Հայաստանի մեղվաբուծության ոլորտի կարողությունների զարգացման» ծրագիրը` տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Այն իրականացվում է նախարարության և «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) համագործակցության շրջանակներում, ԵՄ ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն հետազոտություններ Հայաստանում մեղվաբուծության արժեշղթայի ներկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության և գյուղատնտեսության ինտենսիվացման մարտահրավերները։
Վերլուծությունը կկատարեն Սլովակիայից ժամանած անկախ փորձագետները։