Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հուսով եմ, որ Արևմուտքը սթափություն կդրսևորի և նման բան չի անի»,- հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլը հուսով է, որ Ֆինլանդիայում ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը սահմանափակելու նախաձեռնությունը նույնպես կյանքի չի կոչվի, այլապես Մոսկվան բացասաբար կարձագանքի: Պեսկովի համոզմամբ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու Արևմուտքի սցենարները սպառվում են։