Հուլիսի 26-ին Մատենադարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և հյուպատոս Ահմադ Ալատհբան:
Հյուրերը հանդիպել են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ։ Քննարկվել են Սիրիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի հիմնադրման 10-ամյակի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները:
Հանդիպումից հետո հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ցուցասրահներում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը: