Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին ՄԱԿ-ի հետ համաձայնագրի բոլոր կողմերը հաստատել են դրա կատարման հանձնառությունը՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Համաձայնագրի ստորագրման պահից գործարքի կողմերը և ՄԱԿ-ը մշտական կապ են պահել։ Բոլոր կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը համաձայնագրին»,- հայտնել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այսօրվանից բոլոր կողմերը ներկայացված կլինեն Ստամբուլում ձևավորված համատեղ համակարգող կենտրոնում:
Հաքը տեղեկացրել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների շրջանակներում նավերի շարժը կարող է սկսվել մի քանի օրից, մանրամասն ընթացակարգերի հրապարակումը սպասվում է մոտ ապագայում: