Իսրայելը կարող է ուժեղ հարվածի միջոցով զսպել Իրանի միջուկային ծրագրի իրագործումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:
«Իրանը գլոբալ խնդիր է, ոչ թե Իսրայել պետության մասնավոր խնդիրը։ Ի վերջո, մենք կարող ենք ուժեղ հարված հասցնել իրանական ծրագիրը զսպելու համար»,- նշել է Գանցը։
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցություններին՝ ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Իսրայելը շատ դժգոհ է այդ համաձայնագրից: Նա նաև չի բացառել, որ գործարքի վերականգնման համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա օրերին: