Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Financial Times թերթում հրապարակած հեղինակային հոդվածում հայտնել է, որ մանրամասն առաջարկներ է պատրաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ:
«Ես տեքստ եմ ներկայացրել, որում հանգամանորեն քննարկվել են Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը և քայլերը, որոնք անհրաժեշտ են ԳՀՀԾ-ի վերականգնման համար: Դա լավագույն հնարավոր գործարքն է, որը ես, լինելով բանակցությունների համակարգողը, համարում եմ իրագործելի։ Դա իդեալական համաձայնագիր չէ, սակայն այն հաշվի է առնում բոլոր առանցքային հարցերն ու փոխզիջումները, որոնց մեծ դժվարությամբ են կողմերը հասել»,- գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով՝ արագ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակն է, որպեսզի Վիեննայի բանակցություններն ավարտվեն, և կողմերը վերադառնան ԳՀՀԾ-ի ամբողջական իրականացմանը: