Որքանո՞վ է իրատեսական՝ մինչև 2050 թվականը բնակչություն կլինի Մարսի վրա: Տիեզերքը հետազոտող միջազգային ընկերությունները մշակում են ռազմավարություններ, տարբեր հարթակներում հայտարարում մրցույթներ՝ խնդրի լուծման համար: Եվրոպական տիեզերական գործակալությունը տեղեկացրել էր հատուկ էլեկտրոնային փաթեթների պատրաստման նախագծի մասին:
Տիեզերական գործակալությունը էկելտրոնային փաթեթների պատրաստումը վստահել է Հայաստանին՝ Մարինա Աղայանի թիմին: Արտադրանքը պատրաստվելու է մի քանի փուլով՝ սկզբում կերամիկական, հետո՝ մետաղական թիթեղներ, վերջում՝ միաձուլում միմյանց:
Մարինա Աղայան (Կենսահամատեղելի նյութերի լաբորատորիայի ղեկավար) - ամեն մի փաթեթ սարքելը ութ մեծ տեխնոլոգիական փուլից է բաղկացած, ու էդ ամեն ինչը պետք է միանել մեկ երկու փուլով, որ կարողանանք 3Դ պրինտերով պատրաստել:
Նախագծի 80 տոկոսը գաղտնի է, լուսաբանման ենթակա չէ: Պատրաստի արտադրանքը աշխատելու է միայն Տիեզերքում: Պետք է դիմանան մինուս 200-ից պլյուս 200 ջերմաստիճանին: Ընդարձակման գործակիցը չպետք է փոխվի:
Երբ որ Տիեզերքում դետալը գտնվում է ստվերային մասում, ջերմաստիճանը մինուս 200 է, արևի կողմից +200 է, 400 աստիճանի տատանում ունենք:
Արտադրանքը պետք է դիմանա ոչ միայն փոփոխվող ջերմաստիճանին, այլև տիեզերական տատանումներին: Էլեկտրոնային փաթեթի ստեղծման առաջին փուլը հաղթահարել են, կար 30 պարտադիր պայման: Ստեղծում են հատուկ փոշի, հետո 3Դ սարքով ջերմամեկուսիչ նյութեր: Առաջին պատրաստի արտադրանքը ուղարկել են, գործակալությունը հաստատել է. թիմը շարունակելու աշխատանքը:
Օրինակ՝ շերտերից մեկը կարող եմ ցույց տալ. այսպիսի կերամիկական մասեր են, բայց մեզ հաջողվեց տպել, մենք նույնիսկ դիմեցինք արտոնագրի, քանի որ եզակի էինք աշխարհում, որը կարողացավ սիլիցիումի կարբիտի հիմքով նման մասեր տպել:
Էլեկտրոնային փաթեթները օգտագործվելու են տիեզերական մանրադիտակներում՝ ստանալու ճշգրիտ տվյալներ, պատկերներ: Եվրոպական տիեզերական գործակալությունը հայկական թիմին առաջադրել է նաև նոր խնդիր՝ բարձր ջերմահաղորդիչ կերամիկական նյութերի արտադրություն՝ էլեկտրոնիկայի մասերից ջերմությունը արագ հեռացնելու համար: Մեխանիզմը մշակել են, հաստատվել է: Նորարարությունը նյութի փոշեխառնուրդն է:
Պատրաստում ենք նման փոշիներ: Ինչ փոշի է: Սա սիլիցիումի կարբիտ է, մի քանի հավելանյութերով, որոնք չենք բացում: Այստեղ փոշին լցվում է մեկ շերտ, լազերը տաքացնում է, կպցնում փոշիները:
Երևանում պատրաստված էլեկտրոնային փաթեթները տիեզերական գործակալությունը կուղարկի Տիեզերք՝ հաջորդ թռիչքին: Ընկերությունը շատ նախագծեր է առաջարկել: Թե ինչ՝ հայկական թիմը դեռ չի բացահայտում: Ոգևորում է փաստը՝ մասնակիցը կլինեն Մարսի վրա մարդկության բնակեցմանը: