ՀՀ Կառավարության հաստատած սուբվենցիոն ծրագրով Մեծ Այրում բնակավայրում ավարտին են հասցվում 6-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:
«258 մետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար Կառավարության ներդրումը կազմել է 3.7 մլն դրամ։
Հեղափոխությունն իր հետ զարգացման ալիք բերեց գյուղական բնակավայրերում։ Քայլ առ քայլ բարեկարգելու ենք մեր գյուղերը»,- նշված է գրառման մեջ։