Շարունակում ենք արձանագրել փայլուն տնտեսական ցուցանիշները: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«2022 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 11,8%-ով աճել է 2021-ի առաջին կիսամյակի համեմատ։
Աճին նպաստել են՝
Արտաքին առևտրաշրջանառություն՝ +44%
Ծառայություններ՝ +26,9%
Շինարարություն՝ +12,7%
Առևտուր՝ +10,7%
Արդյունաբերություն՝ +5,8%
Գյուղատնտեսությունը նվազել է՝ -5,5%։
2022 թ. հունիսին ՏԱՑ-ն աճել է 18,5%-ով՝ 2021թ. հունիսի նկատմամբ։
Իմիջիայլոց, հունիսին տնտեսական ակտիվությունը արագացել է բոլոր ուղղություններով, օրինակ՝ արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով»,- գրել է Պապոյանը: