Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ջանքերով Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նորընտիր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ընդունել է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշում: Այս մասին տեղեկացնում է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը:
Խորհրդարանի բարեկամական խմբերը Պորտուգալիայի և բարեկամ երկրների խորհրդարանների միջև երկխոսությունն ու գործակցությունը խթանող oղակներ են:
Նման կառույցները կարևոր դեր են կատարում խորհրդարանական գործունեության մեջ, մասնավորապես՝ միջխորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում, նաև ներառում են տեղեկության կանոնավոր փոխանակում և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերլուծություն քաղաքական, մշակութային, սոցիալական և տնտեսական ոլորտներում:
Այսպիսով, Միությունը ողջունում է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը, որի գործունեությունը հաստատաբար ավելի կամրապնդի Հայաստանի և Պորտուգալիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։
Ուրախալի է այն փաստը, որ Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծումը համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ: