Թուրքիայի արևմտյան Քյոթահիա նահանգի Էմեթ շրջանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Կրակի օջախների մարման աշխատանքում ներգրավված են 26 ուղղաթիռ, 9 ինքնաթիռ, 78 հրշեջ մեքենա, 8 բուլդոզեր և մոտ 600 հոգանոց անձնակազմ, հաղորդում է Ermenihaber-ը։
Ցամաքային և օդային միջամտությամբ ամբողջ գիշեր չի հաջողվել մարել Քյուրեջի և Սամրիկ գյուղերի միջև ընկած անտառապատ գոտում բռնկված հրդեհը: Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հրշեջներին աջակցելու համար գործի է դրվել նաև անօդաչու թռչող սարք։
Քյոթահիայի նահանգապետը տեղեկացրել է, որ հրդեհը շարունակվում է 200 հա անտառապատ տարածքում։