«Ճապոնացի բանաստեղծի երթուղիներով մի քանի օրյա արշավից մինչև դասական լեռնագնացությունը՝ արգենտինական լճի շրջանում, հազարավոր անհավանական արահետները, թույլ են տալիս ավելի մոտենալ բնությանը: Քայլելու կոշիկներն ու անջրանցիկ վերարկուները պատրաստ են»։
Եթե դա ձեզ հետաքրքրում է և որոշել եք քայլել լավագույն երթուղիներից մեկով, մի՛ շտապեք վիզա ստանալ, այս երթուղիներից մեկը Հայաստանում է։ Նման նկարագրությամբ հոդված է հրապարակել CNN Travel-ը:
Պարբերականը նշում է. «Ահա աշխարհի 23 լավագույն հետիոտնային երթուղիները.
1.Փենին ուեյ, Միացյալ Թագավորություն.
2. Կամինո դե Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա.
3. Ապալաչյան արահետ, ԱՄՆ.
4. Բաշո ճամփորդի երթուղի, Ճապոնիա.
5. Ռեֆուջիո Ֆրեյ և Սերրո կաֆեդրալ.
6. Տուբկալ լեռ, Մարոկկո.
7. Չինական մեծ պարիսպ, Ծինշանլինգի հատված.
8. Վիշապի մեջք, Հոնկոնգ.
9. Դինգլ ճանապարհ, Իռլանդիա.
10. Թերգո Լա Տրեկ, Բութան.
11. Տահո Հռոմ արահետ, ԱՄՆ.
12.Հայաստան և Մետաքսի ճանապարհ.
13. Լեխվեգի արահետ, Ավստրիա և Գերմանիա.
14. Ինդոսի հովիտ, Հիմալայներ, Հնդկաստան.
15. Բվինդի անանցանելի անտառ, Ուգանդա.
16. Արևմտյան ափի արահետ, Վանկուվեր կղզի.
17. Պերկոսի Օկիտանի, Մայրա արահետ, Իտալիա.
18. Լարես և Ինկերի թագավորության արահետ, Պերու.
19. Մոնտեվերդի ամպամած անտառային արգելոց, Կոստա Ռիկա.
20. Լիկիան արահետ, Թուրքիա.
21. Բալկաններ, Չեռնոգորիա և Ալբանիա.
22. Արշավ Ամպամած անտառ, Լաոս.
23. Հրվանդանից հրվանդան, Արևմտյան Ավստրալիա»:
Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայի լավագույն արահետներից մի քանիսը:
«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ հետիոտնային արշավի, և երկրի ամենաբարձր լեռնագագաթ՝ Արագած բարձրանալու հնարավորությամբ»,- ասվում է հոդվածում: