Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման կազմակերպած ցույցի հետևանքով զանգվածային անկարգությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ երեք հոգուն վերաբերող մասի նախաքննությունն ավարտվել է, շուտով կսկսվի դատավարությունը: Դատարան է ուղարկվել նաև մայիսի 30-ին կառավարական 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկից հետո հարուցված գործը, որով մեղադրյալ են նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին:
Պռոշյան-Դեմիրճյան փողոցում տեղի ունեցածից հետո 17 քաղաքացու է մեղադրանք առաջադրվել: Քննչական կոմիտեի պնդմամբ՝ 40-ից ավելի ոստիկան է տուժել: Քրեական գործով անցնող ցուցարարները, սակայն, իրենց մեղավոր չեն համարում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան