Երկուշաբթի ԵՄ-ն ու Ադրբեջանը էներգետիկ համաձայնագիր կնքեցին, չնայած այս տարվա փետրվարին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած դաշնակցային փոխգործակցության հռչակագրին, որի կետերից մեկի համաձայն՝ Ռուսաստանը և Ադրբեջանը զերծ են մնալու մյուս կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառող ցանկացած տնտեսական գործունեությունից:
Բրյուսելի նպատակը, իհարկե, Մոսկվայից էներգետիկ կախվածությունը նվազեցնելն է, Բաքվի ցանկությունը՝ դեմոկրատ Եվրոպայի աչքին այնքան էլ բռնապետական չերևալը: Ու թեև եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ էներգետիկ գործակցությունը չի ստիպի իրենց աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների լրջագույն խնդիրների վրա, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խիստ կասկածով են դրան վերաբերվում՝ համոզված լինելով, որ դժվար պահին Եվրոպային մեկնած նավթոտ ձեռքը սեղմելուց հետո Ալիևի վարած քաղաքականությանը Արևմուտքը կսկսի ավելի մեղմ վերաբերվել:
Սակայն արդյոք կհաջողվի՞ ադրբեջանականով փոխարինել ռուսական ռեսուրսները: