Դժվար է հավատալ, բայց բարեկամ-հարևանները՝ Հայաստանն ու Վրաստանը, անկախությունից ի վեր նոր-նոր առաջին համատեղ շինարարական նախագիծն են իրականացնում: 2011-ից ընթացող քննարկումները գործնական փուլ մտան միայն 10 տարի անց: Հավասարապես Հայաստանին ու Վրաստանին պատկանող «Բարեկամություն» կամուրջը Բագրատաշեն-Սադախլո սահմանին է: Կուտակումներից խուսափելու համար առանձնացված են բեռնատարների և ուղևորատար մեքենաների գծերը: Ու թեև պաշտոնական բացումը դեռ չի եղել, սահմանը հատող ավտոմեքենաներն այն արդեն փորձարկում են:
Տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության հավաստմամբ՝ հայ-վրացական «Բարեկամությունը» կես դար նորոգման կարիք չի ունենա:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան