Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը վերահաստատեց իր երկրի որդեգրած քաղաքականությունը. Արցախի հարցում դիրքորոշումը պրոադրբեջանական է, բայց Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդրի լուծման դեպքում արտահայտվում է Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին: Ալի Խամենեին մոտավորապես նույն միտքն արտահայտեց նաև Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: