Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Ուկրաինայում իրադրության դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Հանրապետության դիրքորոշումը՝ հայտնում են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։
«Ղազախստանի նախագահը դրական է գնահատել ՄԱԿ-ի աջակցությամբ ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ Թուրքիայում ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զելենսկին իր հերթին տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Տոկաևի հետ քննարկել է տնտեսության, թվայնացման, էներգետիկ ոլորտներում փոխգործակցության կոնկրետ նախագծեր: