Ռուսաստանի արտործնախարար Սերգեյ Լավրովը հնգօրյա աշխատանքային այց կկատարի Աֆրիկայի երկրներ՝ փոխանցում է РИА Новости-ն։
Նախարարը կմեկնի Եգիպտոս, Եթովպիա, Ուգանդա և Կոնգոյի Հանրապետություն՝ քննարկելու միջազգային, տարածաշրջանային օրակարգերն ու երկկողմ համագործակցությունը:
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ վերջին տարիներին Մոսկվան ակտիվորեն վերականգնում է իր դիրքերը Աֆրիկյան մայրցամաքում: