Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը խոստացել է վարչապետ ընտրվելու դեպքում փոխել երկրի կառավարության աշխատանքի ոճը:
«Ես ինձ ըմբոստ եմ համարում, քանի որ ուզում եմ փոփոխություններ անել»,- ասել է Թրասը:
Բրիտանիայի ԱԳ նախարարն իր տեսակետը հիմնավորել է նրանով, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրի տնտեսությունը մեծ աճ չի գրանցել: «Ես ուզում եմ համարձակ լինել, այլ կերպ գործել, որպեսզի մենք մեծ տերություն դառնանք՝ աճի մեծ տեմպերով և բարձր արտադրողականությամբ»,- հավելել է Թրասը:
Իսկ պահպանողական կուսակցության առաջնորդի և Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնին հավակնող մյուս թեկնածուն՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը խոստացել է ընտրվելու դեպքում խիստ մոտեցում ցուցաբերել Չինաստանի նկատմամբ:
«Որպես վարչապետ՝ ես հաստատակամ կլինեմ այն արժեքների պաշտպանության հարցում, որոնց մենք հավատում ենք: Մենք այդ արժեքները կպաշտպանենք այն սպառնալիքներից, որոնք Չինաստանը ներկայացնում է մեր անվտանգության համար»,- քաղաքական գործիչը: