Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղկի բռնկումը հայտարարել է առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Այդ մասին հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
Կապկի ծաղիկ հիվանդությունը մի քանի ամիս առաջ սկսել է տարածվել աշխարհում։ Եվրոպական երկրներում հայտնաբերվել է վարակի մի քանի տասնյակ դեպք։
«Կապիկի ծաղկի բռնկումը չափավոր ռիսկ է ամբողջ աշխարհի համար՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ ռիսկը բարձր է»,- նշել է Գեբրեյեսուսը: