Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 22-ին, ժամը 22.35-ին, Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկի մոտից, ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են բերել 23-ամյա երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է 7,65 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: