ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը՝ հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
«Զրուցել ենք, մասնավորապես, Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման և արտահանումների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: