Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 21-ին այցելել է Սիսիան համայնքի Ույծ, Իշխանասար և Շաքի բնակավայրեր։
Մարզպետը շրջել է գյուղերի թաղամասերում, այցելել դպրոցներ, հանդիպել վարչական ղեկավարներին, զրուցել բնակիչների հետ՝ լսելով նրանց մտահոգությունների և գյուղի խնդիրների մասին։
Ույծում մարզի ղեկավարն այցելել է նաև գործող ջերմոցային տնտեսություններ, Իշխանասարում՝ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվող «ԱՆԴ» ՍՊԸ, ծանոթացել նրանց գործունեությանն ու արտադրության ծավալներին։