Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները մտադիր են անկախություն ձեռք բերել՝ համաձայն 2006 թվականի հանրաքվեի արդյունքների, որի հաջորդ քայլը կլինի Ռուսաստանին միանալը: РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է չճանաչված հանրապետության արտգործնախարար Վիտալի Իգնատևը։
Հուլիսին լրանում է Մերձդնեստրում խաղաղապահ գործողության մեկնարկի 30 տարին։ Զինված հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի հուլիսի 21-ին, իսկ հուլիսի 29-ին համատեղ խաղաղապահ ուժեր են տեղակայվել տարածաշրջանում:
Արտգործնախարարի խոսքով՝ ի պաշտպանություն հանրապետության ինքնիշխանության և լայն ճանաչման հայեցակարգի միջազգային իրավական փաստարկները վաղուց են ձևավորվել, և «դժվար թե որևէ մեկը կարողանա վիճարկել դրանք»։