ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, կան նաև զոհեր:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախո շրջանում կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:
Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ բռնի գործողությունները և տուժածներին մաղթում ենք շուտափույթ առողջացում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: