Պորտուգալիայում և Իսպանիայում շոգերի հետևանքով զոհվել է առնվազն 1700 մարդ, ուրբաթ տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն՝ գործակալության կայքում տեղադրված հայտարարությամբ։
Իտալիայի առողջապահության նախարարությունն ուրբաթ օդերևութաբանական վտանգի «կարմիր» (ամենաբարձր) մակարդակ է հայտարարել երկրի 27 խոշոր քաղաքներից 16-ում։
ԱՀԿ ներկայացուցիչ Կլյուգեին մտահոգել է նաև այն փաստը, որ անտառային հրդեհներն այժմ տեղի են ունենում նույնիսկ հյուսիսում՝ Սկանդինավիայում, այս շաբաթ Լոնդոնում հրդեհները ոչնչացրել են 41 տուն։
Վերջերս անոմալ շոգ եղանակ է սահմանվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրոպայում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա կեսը։