Թուրքիան բանակցող կողմերից երաշխիքներ է ստացել, որ ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագրերը չեն օգտագործվի ռազմական նպատակներով՝ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ հացահատիկի խնդրի վերաբերյալ փաստաթուղթը կստորագրվի Ստամբուլում ուրբաթ՝ ժամը 16.30-ին, արարողությանը կմասնակցեն նաև Թուրքիայի ղեկավար Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Սև ծովով հացահատիկով բեռնված նավերի անցումը Ստամբուլում կվերահսկի ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող մոնիթորինգային խումբը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։