Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ևս մեկ փաթեթ, որը նախատեսում է արգելել «ռուսական ոսկու ուղղակի և անուղղակի ներմուծումը, գնումը կամ փոխանցումը: Այն համարվում է ռուսական արտահանման ամենակարևոր ապրանքը է էներգետիկ ռեսուրսներից հետո»։
Նոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի, երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև Կեմերովոյի մարզի նահանգապետը, Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում նախագահի մշտական ներկայացուցիչը, «Ռոստեկ»-ի ղեկավարի որդին, «Ռուսսկի միր» հիմնադրամը, դերասաններ Սերգեյ Բեզռուկովը և Վլադիմիր Մաշկովը: Դերասաններն ակտիվորեն աջակցել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը:
Նոր սահմանափակումները տարածվում են ընդհանուր առմամբ 57 անձի և 9 կազմակերպության վրա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԵՄ պատժամիջոցներն անվանել է ոչ լեգիտիմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը շարունակում է իրեն փակուղի տանել։ Նա կարծում է, որ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերը հեռանկար չունեն։