Իշխող Ազգային դեմոկրատական դաշինքի թեկնածու Դրաուպադի Մուրմուն հաղթել է Հնդկաստանի նախագահի ընտրությունում և դարձել երկրի պատմության մեջ երկրորդ կին նախագահը: 2015 թվականին Մուրմուն հինգ տարով ընտրվել էր Ջարքանդի նահանգապետ։ Այդ մասին հայտնում է Times of India-ն:
Դրաուպադի Մուրմուն ստացել է ընտրողների ձայների 64%-ը, իսկ նրա ընդդիմադիր մրցակից Յաշվանտ Սինհան՝ 36%-ը։ Ըստ Times of India-ի՝ Մուրմուի թեկնածությանն աջակցել են երկրի բոլոր նահանգներում։ Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ գործող նախագահի լիազորությունների ավարտից մեկ օր առաջ։ Հնդկաստանը խորհրդարանական հանրապետություն է, նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։