Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ժնևում մասնակցել է Միավորված ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի 20-րդ նիստին, որի շրջանակում որպես հիմնական զեկուցող հանդես է եկել ելույթով՝ մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորման, սոցիալական կարևոր շուկաներում կորոնավիրուսային համավարակի ազդեցության, դրանց արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերների թեմայով:
Գեղամ Գևորգյանը մասնավորապես անդրադարձել է մրցակցության օրենսդրության կիրարկման վրա համավարակի ունեցած ազդեցությանը և ներկայացրել դրանց արձագանքելու Հայաստանի մրցակցային մարմնի փորձը և քաղած դասերը, ինչպես նաև պատասխանել հարցերի:
Այցի ընթացքում ՄՊՀ նախագահը «Հետքովիդային շրջանում ՓՄՁ-ների վերականգնումը և մրցակցության քաղաքականությունը» ծրագրի շրջանակում նաև հանդիպում է ունեցել Քենիայի մրցակցային մարմնի գլխավոր տնօրեն Ֆրանցիս Կարյուկիի հետ:
Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցեր: Մասնավորապես կողմերն անդրադարձել են առևտրային ցանցերի կողմից մատակարարներին կատարվող վճարումների հետաձգումների խնդրի լուծման Քենիայի փորձին: