ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հուլիսի 4-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է վերահսկողություն, որի ընթացքում արձանագրվել է 40 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 29.220.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 450. 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 960.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 20 դեպքվ հաշվարկվել է 29.220.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 1 դեպքով նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 20 դեպք, որից 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 779.400 ՀՀ դրամ)։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 924.000 ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր, որից`
2-ը՝ ընդերքօգտագործում,
2-ը՝ արտադրություն։
Նախկինում իրականացված 14 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 1.280.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 5.201.495 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։