ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է՝ այսօր Ազգային ժողովում հյուրընկալել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:
«Քննարկել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ արձանագրելով մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքները Արևելյան գործընկերության երկրների շարքում։
Անդրադարձ ենք կատարել խորհրդարանական աշխատանքների ընթացքին՝ նշելով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը։
Արձանագրել ենք, որ իշխող մեծամասնությունը հանձնառու է ամրապնդելու և զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում՝ ունենալով քաղաքացիների ամուր աջակցությունը։