Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 09։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Սակրավորները հայտնաբերել են Ֆ-1 տեսակի նռնակ, որը տեղում վնասազերծվել է և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։