Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են շարունակվել՝ վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբեք չեն հայտարարել բանակցությունների դուռը փակելու մասին»,- նշել է Պեսկովը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Մոսկվային մեղադրում են գազը շանտաժի գործիք դարձնելու համար:
«Դա բացարձակ սուտ է: Եվրոպա գազի մատակարարման հետ կապված տեխնիկական ցանկացած խնդիր հենց եվրոպացիների սահմանած պատժամիջոցների հետևանքն է: Այդ սահմանափակումներից տուժում է միայն Եվրոպան»,- շեշտել է Կրեմլի խոսնակը:
Նա զգուշացրել է՝ հակառուսական պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային փոխել իր դիրքորոշումը: