Ուկրաինայում ռազմական գործողությունները որոշիչ փուլում են՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Կիևին մեր հավաքական հրատապ աջակցությունը կենսական նշանակություն ունի: Ռուսաստանը կարծում է, որ կարող է ավելի երկար դիմադրել, քան Ուկրաինան, քան մենք: Ռուսաստանը սխալվում է»,- վստահեցրել է Օսթինը:
Նա հավելել է՝ Վաշինգտոնի աջակցությունը Կիևին իրական փոփոխություններ է բերում: