Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հոկտեմբերի 11-12-ը լսումներ է նշանակել Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեի անցկացման հնարավորության վերաբերյալ՝ փոխանցում է ТАСС-ը:
Շոտլանդիայի անկախության հարցով հանրաքվեն կայացել է 2014 թ.։ Մասնակիցների 55 %-ը հանդես է եկել Էդինբուրգի և Լոնդոնի միջև միության պահպանման օգտին: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, սակայն, վերջին տարիներին պնդում է նոր հանրաքվեի անհրաժեշտության մասին, քանի որ Մեծ Բրիտանիան լքել է Եվրամիությունը:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենն ավելի վաղ հայտարարել էր 2023 թ. հոկտեմբերի 19-ին նման հանրաքվե անցկացնելու ցանկության մասին, սակայն Լոնդոնը մերժել էր: