Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում Գառնիի համայնքապետարանի և ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի համատեղ միջոցներով կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։
Միջոցառման անցկացման ընթացքում՝ ժամը 12:00-16:00-ը, մուտքը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան ազատ կլինի։