«ՀայՓոստը» հուլիսի 20-ին մեկնարկել է «ՀայՓոստ+» հավելվածը, որի շնորհիվ կթվայնացնացվեն ընկերության մի շարք փոստային գործառույթները:
«ՀայՓոստ+» հավելվածը ներբեռնելով՝ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում, մասնավորապես`
-
պետական կառույցների կողմից (այս պահին միայն ԴԱՀԿ-ի) ուղարկված ծանուցումների ստացում հեշտ և արագ.
-
բեռնային համարի միջոցով առաքանու հետևում և այն հետագա թարմացումներ ստանալու նպատակով պահպանում.
-
փոստային հաշվիչներ.
-
առանց հերթի մասնաճյուղ այցելելու համար հերթագրում.
-
փոստային ծառայություններին ծանոթացում և այլն:
Որպես «ՀայՓոստ+» հավելվածի տվյալների պահպանման շտեմարան` օգտագործվել է բլոկչեյն տեխնոլոգիան, որn ամբողջովին ապահովում է տվյալների անվտանգությունը։
«ՀայՓոստ+» հավելվածի 1.0 տարբերակը հասանելի է AppStore և GooglePlay մարկետներում:
Հավելվածի հաջորդ՝ 2.0 տարբերակը կներկայացվի շուտով, որտեղ հասանելի կլինի`
-
նամակների և առաքանիների օնլայն ձևակերպման ծառայությունը.
-
առաքիչի կանչը.
-
հավելվածով ծանուցումներ ուղարկող կառույցների ավելի մեծ ցանկ: