«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում կառուցվելու է «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար Կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է 5 մլն դրամ գումար։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում մարզում իրականացվում են 3 բնակավայրերի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։