Իրաքը հետ է կանչել Անկարայում Բաղդադի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Արաբական Հանրապետության հյուսիսում գտնվող Զախո հանգստավայրի գնդակոծման հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար։
Իրաքյան կողմը պնդում է, որ նախօրեին թուրքական հրետանու հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ 22-ը։
Լրատվամիջոցների տվյալով՝ Իրաքի ԱԳՆ-ը զեկույց կնախապատրաստի Թուրքիայի կողմից երկրի ինքնիշխանության խախտումների վերաբերյալ և բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է, հարձակման համար մեղադրել ահաբեկչական կազմակերպություններին:
«Կոչ ենք անում Իրաքի կառավարությանը՝ Քրդական բանվորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության ազդեցության տակ չընկնել, անհիմն հայտարարություններ չանել և գործակցել՝ բացահայտելու և պատժելու մեղավորներին»,- ասված է հաղորդագրության մեջ։