Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Իրաքի ժողովրդին և կառավարությանը Իրաքյան Քրդստանում հրետանային հարձակման զոհերի կապակցությամբ։
Խոսնակը դատապարտել է հրետանային հարձակումն ու ընդգծել, որ Թեհրանն աջակցում է Իրաքի կայունությանն ու անվտանգությանը:
Արաբական Հանրապետության հյուսիսում գտնվող Զախո հանգստավայրի գնդակոծման համար Իրաքը մեղադրել է Թուրքիային և հետ կանչել Անկարայում իր գործերի ժամանակավոր հավատարմատարին։