Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ընդունել է վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը: Ավելի վաղ Դրագին հայտնել էր նախագահի հետ հանդիպմանը հրաժարական ներկայացնելու մտադրության մասին:
Նախորդ շաբաթ Դրագին հրաժարական էր ներկայացրել, սակայն նախագահը մերժել էր, քանի որ ֆորմալ առումով կառավարությունը ուներ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:
Նախօրեին Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների նվազագույն առավելությամբ վստահություն էր հայտնել վարչապետին: Քվեարկությանը, սակայն, մասնակցել էին սենատորների կեսից պակասը. կառավարող կոալիցիայի մեջ մտնող երեք կուսակցություն հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:
Երկրում քաղաքական նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ իշխող կուսակցություններից մեկը՝ «5 աստղ» շարժումը, հրաժարվել էր վստահության քվե տալ վարչապետին: