Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են հուլիսի 18-ին:
Երեկոյան ժամը 5-ին մոտ Հրազդանի կիրճում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փաթեթ` մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով:
Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։
Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: