Հունգարիայի կառավարությունը կցանկանար, որ Ռուսաստանից մատակարարվող բնական գազի ծավալները մեծացվեն։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ ներկայիս միջազգային իրադրությունում Հունգարիայի համար ամենակարևորն էներգետիկ անվտանգության ապահովման հարցն է, ինչն, ըստ Սիյարտոյի, Բուդապեշտի և Մոսկվայի համագործակցության առանցքային թեմաներից է:
Հունգարիայի ԱԳ նախարարի խոսքով՝ երկրի կառավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ 700 մլն խմ գազ գնել, սակայն առանց ռուսական աղբյուրների դա հնարավոր չի լինի անել:
Սերգեյ Լավրովն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան անհապաղ կդիտարկի այդ հարցը: