Եվրոպայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Ծանր իրավիճակ է Հունաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում՝ տեղեկացնում է Euronews-ը։
Հունաստանի հյուսիսում կրակը հաջողվել է հսկողության տակ վերցնել, սակայն Աթենքի Մեգարայի շրջանում նոր հրդեհ է բռնկվել: Վերջին օրերին հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։
Անտառային հրդեհների դեմ պայքարում է նաև Իսպանիան։ Մադրիդից հյուսիս-արևմուտք գտնվող Ավիլայում ավելի քան 4 հազար հեկտար է այրվել:
Եվրամիության 27 երկրները միավորել են իրենց ռեսուրսները, որպեսզի ավելի արդյունավետ հակազդեն անտառային հրդեհներին։
Իրավիճակը բարդանում է շոգի աննախադեպ ալիքի պատճառով։ Միայն Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մահացել է մոտ 2 հազար մարդ։